Միջազգային

Հայտնի է, թե մոբիլիզացիայի հետևանքով որքան ռուսաստանցի է լքել երկիրը

Ավելի քան 200 հազար ռուսաստանցիներ լքել են երկիրը այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «մասնակի մոբիլիզացիայի» մասին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարբեր երկրների ընդհանրացված տվյալներ։ Հիշեցնենք, որ, ըստ տարբեր հաշվարկների, միայն 100 հզ․ ռուսաստանցի մեկնել է Ղազախստան։