Միջազգային

Ռուս-վրացական սահմանին 5,5 հազար ավտոմեքենայի հերթ է գոյացել

Հյուսիսային Օսիայի հատվածի ռուս-վրացական սահմանում 5,5 հազար մարդատար և բեռնատար մեքենա է կանգնած: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի ՆԳՆ-ին։ 

Նշվում է, որ երկուշաբթի օրը սահմանին կուտակվել է 3,5 հազար մարդատար ավտոմեքենա, իսկ տարանցիկ տրանսպորտի ընդհանուր թիվը կազմել է 4,9 հզ միավոր: Քաղաքացիների անվտանգության համար թույլատրվել է հատել սահմանը։