ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները սեպտեմբերի 30-ին խորհրդակցություն կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Միջոցառմանը կմասնակցեն պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից:
Նիստը կբացի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ով կկարդա Վլադիմիր Պուտինի ուղերձը միջոցառման մասնակիցներին: