Միջազգային

ՌԴ պետդումայի խոսնակը ժամանել է Բաքու

ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ժամանել է Բաքու։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) ղեկավարության հետ: Պետդումայի նախագահի նախորդ այցը Բաքու կայացել էր 2018 թվականի հունիսի 24-25-ին:

2020 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում կայացել է Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը Միլի Մեջլիսի նախագահ Սահիբ Գաֆարովայի հետ: