Միջազգային

Չինաստանը կաջակցի ուկրաինական ճգնաժամի շուրջ երկխոսությանը

Չինաստանը կշարունակի «օբյեկտիվ և արդար» դիրքորոշում որդեգրել ուկրաինական ճգնաժամի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Վան Ին և Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական հարցի շուրջ: