Ավիաընկերությունների և տոմսային ագրեգատորների կայքերում ավարտվել են Ռուսաստանից առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրներ առաջիկա չվերթների տոմսերը, գրում է ՌԲԿ-ն: Խոսքը, մասնավորապես, Ստամբուլ, Երեւան, Բաքու, Տաշքենդ չվերթների մասին է։
Շատ դեպքերում առաջիկա մատչելի չվերթները, որոնք հաջողվել է գտնել լրագրողներին, նախատեսված են ուրբաթ ՝ սեպտեմբերի 23-ին, իսկ երբեմն էլ 24-ին ՝ 25-ին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։