Միջազգային

Վրաստանում զինված տղամարդը 2 մլն դոլար է պահանջում պատանդների դիմաց

Վրաստանի Քութայիսի քաղաքում բանկի վրա հարձակում գործած զինված տղամարդը 2 մլն դոլար է պահանջում պատանդներին ազատ արձակելու դիմաց: Այս մասին կողոպտիչը հայտնել է տեղի լրատվամիջոցներին փոխանցված տեսանյութում։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ պատանդներից երկուսն ազատ են արձակվել։