Միջազգային

Ռուսաստանը, հավանաբար, սուզանավերը դուրս է բերել Ղրիմից

Գրեթե կասկած չկա, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարությունը Սևաստոպոլից Նովոռոսիյսկ վերացրել է «Կալո» դասի իր սուզանավերը (հավաքական նշումը, որ ՆԱՏՕ-ն ընդունել է ռուսական սուզանավերի երկու նախագծերի համար)։

Բրիտանական հետախուզությունը դա հավանական է համարում՝ ուկրաինական մեծ հեռահարության հարվածային ուժերի ուժեղացման հետ կապված սպառնալիքի մակարդակի փոփոխության պատճառով: Վերջին երկու ամսվա ընթացքում գրոհների են ենթարկվել Սևծովյան նավատորմի շտաբը և ծովային ավիացիայի գլխավոր օդանավակայանը, հիշեցնում են ամփոփագրի հեղինակները:

Ղրիմում Սևծովյան նավատորմի տեղակայման երաշխիքն էլ, հավանաբար, եղել է այն պատճառներից մեկը, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդել են 2014 թվականին թերակղզին անեքսիայի ենթարկել. ենթադրում են հեղինակները: