Միջազգային

Բլինքենը կոչ է արել Իրանին՝ դադարեցնել կանանց հետապնդումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել 22-ամյա իրանցի Մախսա Ամինիի մահվան կապակցությամբ և Իրանի կառավարությանը կոչ է արել՝ դադարեցնել կանանց համակարգված հետապնդումը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք կոչ ենք անում Իրանի կառավարությանը՝ դադարեցնել կանանց սիստեմատիկ հետապնդումը և թույլ տալ բողոքի խաղաղ ցույցերը»,- հայտարարել է Բլինքենը՝ ընդգծելով, որ Մախսա Ամինին պետք է ողջ լիներ այսօր:

«Դրա փոխարեն ԱՄՆ-ն ու Իրանի ժողովուրդը սգում են նրա մահը»,-նշել է պետքարտուղարը։