Միջազգային

Ճապոնիայում գրեթե 8 մլն մարդ տարհանման առաջարկ է ստացել

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հինգերորդ մակարդակի նախազգուշացում է տարածել «Նանմադոլ» թայֆունի կապակցությամբ։  Ճապոնիայում շուրջ 8 մլն մարդ տարհանման առաջարկ է ստացել մոտեցող «Նանմադոլ» թայֆունի կապակցությամբ: 

Տարհանման հրահանգներ են ստացել Կյուսյու, Սիկոկու և Տյուգոկու շրջանների բնակիչները: «Նանմադոլը» Ճապոնիայում այս տարվա 14-րդ թայֆունն է։ Վարչապետ Կիսիդա Ֆումիոն հանրությանը կոչ է արել «փոքրագույն վտանգի դեպքում» անհապաղ թաքնվել տարհանման կետերում: