Միջազգային

Պուտինը և Ալիևը կքննարկեն ստեղծված դրությունը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վաղվա հանդիպման ժամանակ օրակարգի գլխավոր հարցը լինելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նա հիշեցրել է, որ նախօրեին Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և զրույցը բավական երկար է տևել։ Պեսկովը հուսով է, որ տեսչական խումբը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Ստանիսլավի գլխավորությամբ, կժամանի հայ-ադրբեջանական սահման:

Հիշեցնենք, այսօր Սամարղանդում մեկնարկելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին ներկա են գտնվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։