Միջազգային

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է». Դմիտրի Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը պահպանվում է։ Պեսկովի խոսքով՝ ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել Հայաստան, այն դեռ պետք է ձևավորվի։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Միանշանակ, լարվածությունը պահպանվում է։ Երեկ որոշում է կայացվել, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը կմեկնի սահման՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։ Նրանք զեկույց կներկայացնեն պետությունների ղեկավարներին, որը կքննարկվի»,- ասել է Պեսկովը։