Միջազգային

Նուրսուլթանը կրկին Աստանա կանվանափոխվի

Ղազախստանում մտադիր են անվանափոխել մայրաքաղաքը՝ Նուրսուլթանը դարձնել Աստանա։ Մայրաքաղաքը ժամանակին անվանակոչվել էր Նուրսուլթան ի պատիվ Նազարբաևի։ Քաղաքին նախկին անվանումը վերադարձնելու մասին նախագիծն ընդգրկված է Սահմանադրության փոփոխությունների նախագծոմւ, որն այժմ գտնվում է Սահմանադրական խորհրդում։

Ղազախստանի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել քաղաքի հին անվանումը վերադարձնելու նախաձեռնությամբ ՝ սեպտեմբերի սկզբին։

Խորհրդարանականները սխալ են համարել, որ «մարդու կենդանության օրոք (այսինքն ՝ Նուրսուլթան Նազարբաևի) նրա անունով քաղաք է կոչվում»։