«Իրանը 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու վերաբերյալ եվրոպական երկրների առաջարկները մերժելու պատճառ չունի, և ցավալի է, որ Թեհրանը դեռ դրական չի արձագանքել մեր առաջարկներին»,- այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Բեռլինում Շոլցի կողքը ելույթ ունենալով՝ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կոչ է արել հավաքական գործողություններ ձեռնարկել՝ կանխելու Իրանի՝ միջուկային պետություն դառնալը։ Նա նշել է, որ ժամանակն է՝ վերականգնել նախորդ ձախողված բանակցությունները: