Միջազգային

Մակրոնը Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում գործողությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ՌԴ գործողությունները և բանակցություններ սկսել, հայտնել են Ելիսեյան պալատից։

Մակրոնը ՌԴ նախագահին հայտնել է նաև իր մտահոգությունը Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը առաջիկա օրերին կրկին կխոսի Պուտինի հետ այս հարցի շուրջ։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահ Մակրոնը կշարունակի շփումները նախագահ Զելենսկու և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ։ Նա նաև առաջիկա օրերին նոր զրույց կունենա նախագահ Պուտինի հետ՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։