Իրանի ամենամեծ լիճը՝ Ուրմիան, տարածաշրջանում կլիմայի փոփոխության պատճառով ցամաքելու վտանգի տակ է։ Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։
«Եթե լիճը փրկելու հաստատված ծրագրերն ամբողջությամբ չկատարվեն, այն անպայման կցամաքի, և այն վերականգնելու հույս չի մնա»,- Al-Arabiya-ի խոսքերն է մեջբերում երկրի Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Արեզա Աշրաֆիզադեն։
Պաշտոնյան, մասնավորապես, մատնանշել է լիճը սնուցող վտակների վրա նոր ամբարտակների կառուցումը դադարեցնելու անհրաժեշտությունը։