Միջազգային

Ալիևն ու Տոկաևը ռազմավարական հարաբերությունների ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրել

Իլհամ Ալիևն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ են վարել ընդլայնված ձևաչափով:

Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ու Իլհամ Ալիևը քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցիկ և մշակութային-հումանիտար համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել են տասնյակից ավելի տարաբնույթ փաստաթղթեր։