Միջազգային

Pfizer-ի ղեկավարը չորս պատվաստումներից հետո վարակվել է կորոնավիրուսով

Ամերիկյան Pfizer դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան վարակվել է կորոնավիրուսով։ Նա արդեն 4 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, Twitter-ի իր Էջում հայտնել է ընկերության ղեկավարը:

Բուրլան ավելի վաղ նախազգուշացրել էր, որ աշխարհում կորոնավիրուսային վարակի նոր ալիք է մոտենում: Այս կապակցությամբ նա կոչ է արել բոլորին ռևակցինացվել և հիշեցրել է օմիկրոն շտամի վտանգավորության մասին։ Pfizer-ի ղեկավարը նաև կարծում է, որ COVID-19-ի դեմ պայքարի և կանխարգելման առկա մեթոդները թույլ են տալիս «մարդկանց ապրել իրենց կյանքով», չնայած կորոնավիրուսի նոր ալիքին: