Միջազգային

Թալիբները խոստացել են չխոչընդոտել Աֆղանստանում երկրաշարժից տուժածների միջազգային օգնությանը

Թալիբները խոստացել են չմիջամտել Աֆղանստանում երկրաշարժից տուժածների միջազգային օգնության ջանքերին, գրում է AFP-ը։ 

5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ամենաուժեղ հարվածն է հասցրել Պակիստանի հետ սահմանի երկայնքով արեւելյան շրջաններին, երբ մարդիկ քնած են եղել։ Զոհվել է ավելի քան 1000 մարդ, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: