Միջազգային

ԵՄ ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Եվրամիության ԱԳ և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուրբաթ երեկոյան կժամանի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Այցի շրջանակներում, որը կազմակերպվում է Իրանի և ԵՄ-ի միջև ընթացիկ խորհրդակցությունների շրջանակում, կքննարկվեն երկկողմ և միջազգային հարցեր, ինչպես նաև՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին տվյալները»,- հավելել է Խաթիբզադեն։