Միջազգային

Եվրամիությունը արգելափակել է ռուս օլիգարխների 12.5 մլրդ դոլար ունեցվածք

Ռուս օլիգարխներն ու ընկերությունները ԵՄ պատժամիջոցների արդյունքում կորցրել են ավելի քան 12,5 միլիարդ եվրո արժողությամբ շքեղ զբոսանավեր, ուղղաթիռներ, կտավներ, անշարժ գույք և այլ ակտիվներ։

«Ռուս օլիգարխների սառեցված ակտիվների ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ ապրիլի 6,7 միլիարդ եվրոյից հասնելով ավելի քան 12,5 միլիարդ եվրոյի», - Die Welt-ին ասել է Եվրահանձնաժողովի արդարադատության ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։

Սառեցված ակտիվների նման կտրուկ աճը նա պայմանավորել է նրանով, որ վերջին շաբաթներին, հատկապես՝ Գերմանիայում, հայտնաբերվել և արգելափակվել են ռուս օլիգարխներին պատկանող բազմաթիվ ակտիվներ։