Միջազգային

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին. Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունում է հայ-ադրբեջանական երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և կոչ է անում շարունակել դրական ընթացքը և երկկողմ երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանում խաղաղության»,- գրել է Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում։