Միջազգային

ԵՄ-ն ռուս օլիգարխների 10 միլիարդ եվրոյի ունեցվածք է սառեցրել

Ռուս օլիգարխները ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին արդեն Եվրամիությունում կորցրել են գրեթե 10 միլիարդ եվրո արժողությամբ զբոսանավեր, անշարժ գույք և այլ ունեցվածք։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 25-ին, հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովին: Միայն ապրիլի 8-ին ԵՄ-ում սառեցված է ռուս օլիգարխների ավելի քան 6,7 մլրդ եվրոյի ունեցվածք։

Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովը օրինագիծ կներկայացնի ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման մասին՝ դրանք Ուկրաինան վերականգնելու նպատակով օգտագործելու համար։ 

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակներում է ներառել բազմաթիվ ռուս օլիգարխների, որոնք մեղադրվում են պատերազմին աջակցելու մեջ։ Մարտի սկզբին ԵՄ-ում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում՝ ամրապնդելու ԵՄ երկրների համագործակցությունը ռուս օլիգարխների ունեցվածքի բացահայտման գործում։ Արդյունքում, մեկ ամիս անց սառեցվեց 29,5 միլիարդ եվրոյի ռուսական գույք, ներառյալ՝ ռուս օլիգարխների և Ռուսաստանի բանկերի միջոցները։