Միջազգային

Թուրքիան առանցքային ներդրում է ունեցել Ուկրաինայի հարցում. Փրայս

ԱՄՆ-ը պաշտպանում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային այն բանից հետո, երբ վերջինս դիմադրում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի կամ ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցներ կիրառելու ճնշումներին։ 

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և առանցքային ներդրում է ունեցել Ուկրաինայի հարցում, այդ թվում՝ աշխատելով պատերազմող կողմերի միջև դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ։

«Թուրքիան կարևոր ներդրում է ունեցել ուկրաինացի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերում։ Թուրքերը նաև շատ կարևոր դիվանագիտական դերակատարում են ունեցել՝ ձգտելով համախմբել ռուսներին և ուկրաինացիներին՝ որևէ դիվանագիտական առաջընթաց տեսնելու համար»,- ասել է Փրայսը։