Միջազգային

Հարավային և Հյուսիսային Օսիաները, Ռուսաստանի կազմում միավորվելու դեպքում, կկոչվեն Օսեթիա-Ալանիա

«Եթե Հարավային Օսիան դառնա Ռուսաստանի մաս և միավորվի Հյուսիսային Օսիայի հետ, այն կարող է կոչվել Օսեթիա-Ալանիա». այս մասին հինգշաբթի օրը «Solovyov Live» նախագծի եթերում հայտարարել է Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը. «Իրականում ինձ համար կարևոր չէ նախագահ լինելը, ամենակարևորն այն է, որ ժողովուրդը ապագա ունենա: Մենք բոլորս աշխատում ենք ժողովրդի համար»: 

Բիբիլովը նաև նշել է, որ վերջին մարդահամարի արդյունքներով՝ հանրապետությունում ապրում է ավելի քան 54 հազար մարդ։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանին անդամակցելուց հետո ներկայիս Հարավային Օսիայի տարածքում բնակչությունը կավելանա։