Միջազգային

Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակման պայմանագիր կնքել՝ միաժամանակ շարունակելով մարզել զինյալների, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Բելառուսի ազգային անվտանգության համար։

«Ես չգիտեմ՝ ինչու են ուկրաինացիները դա անում: Մյուս կողմից նրանք մեզ խնդրում են, որ ոչ մի դեպքում չկռվենք իրենց հետ, որ մեր զորքերը չշարժվեն այնտեղ: Նրանք առաջարկում են ստորագրել չհարձակման պայմանագիր»,-ասել է Լուկաշենկոն՝ երկրում սոցիալ-քաղաքական իրավիճակին նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է «BelTA» գործակալությունը։

Հետևեք մեզ Telegram-ում։