Միջազգային

ԵՄ նախագահ Շառլ Միշելը մեկնել է Կիև

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնել է Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում Միշելը նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիհալի, ինչպես նաև պատգամավորների հետ։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավարը․

«Ուկրաինացիներն արժանի են մեր աջակցությանը, և մենք նախագահ Զելենսկու և նրա թիմի հետ կքննարկենք կոնկրետ միջոցներ, որոնք Ուկրաինան ավելի ուժեղ կդարձնեն»,- հավելել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում։