Բացի ավելի վաղ հայտարարված Challenger 2 տանկերից՝ Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային մատակարարել ևս 200 զրահամեքենա։ Այս մասին Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլիվերլին։
«Մեծ Բրիտանիան որոշել է ավելի արագ շարժվել՝ օգնելով Ուկրաինային, և մեր ընկերներին մատակարարել «Չելենջեր-2» հիմնական մարտական տանկեր, ծանր հրետանի և ավելի քան 200 այլ զրահատեխնիկա»,-ասաց Քլեվերլին: