Միջազգային

«Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել վաղը, եթե Կիևը քաղաքական կամք ունենա». Պեսկով

«Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, եթե լինի Կիևի քաղաքական կամքը, և դա գիտի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին գիտի, թե երբ այս ամենը կարող է ավարտվել, ամեն ինչ կարող է ավարտվել վաղը, եթե Կիևը ցանկանա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը:

«Ուկրաինայի ապառազմականացումը շարունակում է մնալ հատուկ ռազմական գործողության գլխավոր նպատակներից մեկը»,- ​​հավելել է Պեսկովը։