Միջազգային

Ուկրաինական բանակը կորցրել է 13 հազար զինծառայող. նախագահի գրասենյակ

Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է մինչև 13․000 զինվոր: Այս մասին հայտարարել է նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Մենք ունենք պաշտոնական գնահատականներ, ըստ որոնց՝ զոհվածների թիվը 10-13 հազար է»,- ասել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա բերեց մահ, ավերածություններ և անասելի տառապանքներ»: Նրա հաշվարկներով՝ Ուկրաինայում զոհվել է «ավելի քան 20.000 խաղաղ բնակիչ և 100.000 զինվոր»։