Միջազգային

«Հնարավոր է՝ Կիևից մասնակի էվակուցիա անցկացվի». Կլիչկո

Կիևի զանգվածային հրթիռակոծության պատճառով էլեկտրասնուցման անջատումների ֆոնին մայրաքաղաքի բնակիչները սկսել են վախենալ քաղաքում լիակատար կոմունալ անջատումներից: 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ Կիևը պատրաստ է ամեն ինչի. «Դիտարկվում է նաև մայրաքաղաքից բնակիչների տարհանման հարցը»,- ասել է նա «RBC-Ukraine»-ին տված հարցազրույցում։

«Չեմ բացառում ամենավատ սցենարը։ Ամբողջական տարհանում չի լինի, գուցե՝ մասնակի, բայց դա տարհանում անվանել չի կարելի։ Սա մարդկանց որոշակի կատեգորիաների ժամանակավոր տեղափոխում է արվարձաններ, որտեղ ծառայությունները հասանելի են։ Կիևի յուրաքանչյուր քաղաքացու խնդրում եմ հաշվի առնել տարբեր սցենարներ և պատրաստ լինել դրանց»,- հայտարարել է Կլիչկոն։