Միջազգային

Ուկրաինայի ԱԾ-ն խուզարկել է Կիևի մայրավանքը

Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում (Ուկրաինայի հոգևոր կենտրոններից մեկը)։ Այդ մասին գրում է «Ukraine Now» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ ՈՒԱԾ-ն զենք ու դիվերսանտներ է փնտրում Լավրայի տարածքում։ Ստուգման այլ մանրամասներ հայտնի չեն:

Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել էր, որ ՈՒԱԾ-ն ոստիկանության հետ հետաքննում է Կիև-Պեչերսկի Լավրայում պատարագի ժամանակ Ռուսաստանի մասին հնարավոր վանկարկումների դեպքը։