Միջազգային

Ուկրաինան բետոնե արգելափակոց է կառուցում Բելառուսի հետ սահմանին

Ուկրաինան սկսել է Բելառուսի հետ սահմանին փշալարերով բետոնե արգելափակոցի կառուցման ինժեներական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն։

«Ուկրաինացի զինվորականները սկսել են երկաթբետոնե արգելափակոցի կառուցումը, որի գագաթին երկու շարքով «էգոզա» տեսակի փշալարեր են տեղադրվել»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի տարածքում տեղադրված պատնեշը բաղկացած է բետոնե սալերից և շարունակական չէ, տեղ-տեղ երկու-երեք սալաքար չկա։

Բետոնե ցանկապատի բարձրությունը 3-4 մ է։