Միջազգային

Պետդեպը հիմք է նախապատրաստում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններ սկսելու համար. Politico

«ԱՄՆ պաշտոնյաները տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է վերսկսի Ռուսաստանի հետ բանակցությունները Խերսոնի ազատագրումից և ձմռանն ընդառաջ»․ Politico-ին հայտնել են աղբյուրները: Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-իմիացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլիի մեկնաբանությունները բանակցությունների հեռանկարների մասին զայրացրել են ուկրաինացի պաշտոնյաներին։ «Մինչդեռ ԱՄՆ Պետդեպը հիմք է ստեղծում հնարավոր բանակցությունների համար»․ նշում են Politico-ի աղբյուրները։

Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ խորհրդակցություններ կանցկացնի՝ միայն Ուկրաինայի հետ համաձայնեցնելով դրանք։ Սակայն մինչ այժմ ԱՄՆ իշխանությունները որևէ կոնկրետ դիվանագիտական ​​քայլ չեն ձեռնարկել։ «Բանակցությունների համար նախատեսված վայրեր, թղթեր, ռազմավարություններ չկան»,- ասել է աղբյուրներից մեկը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը մյուսներից ավելի ակտիվ է արտահայտվում բանակցությունների դեմ։ Մասնավորապես, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հրապարակավ դեմ է արտահայտվել նման գաղափարին։

Այս խոսակցությունները սկսել են տարածվել Մարկ Միլիի՝ նախորդ շաբաթ Նյու Յորքի տնտեսական ակումբում ունեցած ելույթից հետո։ Ամերիկացի գեներալն ասել է, որ ձմռանը «ռուս-ուկրաինական առաջնագիծը կարող է կայունանալ» և կոչ է արել «օգտագործել պահը» բանակցություններ սկսելու համար։ Նրա կարծիքով՝ կա հավանականություն, որ հաղթանակը «անհասանելի է ռազմական միջոցներով»։