Միջազգային

«Ես չեմ փակել Մոսկվայի հետ բանակցությունների դուռը». Զելենսկի

«Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, բայց այդ երկրի այնպիսի ներկայացուցչի հետ միայն, ով ընդունում է, որ Ռուսաստանը դարձել է օկուպանտ և իսկապես պատրաստ կլինի խաղաղության»։ 

Այս մասին ամերիկյան «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շեշտել է, որ մինչ այժմ, բացի վերջնագրերից, ոչինչ չի լսել ՌԴ գործող նախագահից։ 

Զելենսկու խոսքով՝ ինքը չի շրխկացրել բանակցությունների դուռը, սակայն Կիևը պատրաստ է երկխոսության միայն նրանց հետ, ովքեր իսկապես պատրաստ են խաղաղության և պատրաստ են խոստովանել, որ իրենք օկուպանտներ են։ «Մենք պետք է վերադարձնենք ամեն ինչ. հող, իրավունք, ազատություն, փող, և ամենակարևորը՝ արդարություն։ Եվ մինչ այժմ ես նման հայտարարություններ չեմ լսել Ռուսաստանից՝ ո՛չ Պուտինից, ո՛չ էլ որևէ մեկից»,-ընդգծել է Զելենսկին։