Միջազգային

ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին լավ բանակցային դիրքեր ապահովել

«ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ և չի մասնակցում Ուկրաինայի հակամարտությանը», - այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ և ՆԱՏՕ-ն ցանկանում է օգնել Ուկրաինային ապահովելու լավ բանակցային դիրքեր», - հավելել է Ստոլտենբերգը։