Պատերազմի հետազոտման ամերիկյան ինստիտուտը հայտնել է Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈՒ առաջխաղացման մասին: Ըստ ինստիտուտի՝ ուկրաինական զինված ուժերը սեպտեմբերի 6-7-ին խորացել են 20 կիլոմետր և հիմա իրենց վերահսկողության ներքո են պահում 400 քառակուսի կիլոմետրից ավել տարածք։
Բացի այդ, ինստիտուտի վերլուծաբանները նկատել են, որ ռուսական աղբյուրներում արդեն սկսել են հաղորդել, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը գործողություններ են իրականացրել Վոլչյանսկում և Գնիլիցայում՝ «խորը ռուսական թիկունքում», Սևերսկի Դոնեց գետից արևելք: