Միջազգային

Ուկրաինայից հացահատիկի առաջին խմբաքանակը ժամանել է Աֆրիկա

Ռուսական ներխուժման սկսվելուց ի վեր առաջին անգամ հացահատիկի առաջին խմբաքանակն Ուկրաինայից Աֆրիկա է ժամանել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիսլին։ «MV Brave Commander» նավով ժամանած 23 հազար տոննա ցորենը կօգտագործվի մարդասիրական նպատակներով, որը ՄԱԿ-ի ՊՀԾ-ն իրականացնում է տարածաշրջանում։ Աֆրիկայում սովը սպառնում է ավելի քան 20 մլն մարդու: