Միջազգային

Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքին

Գերմանիան և Ֆրանսիան դեմ են ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման լայնածավալ արգելքին։ Այս մասին երեքշաբթի հայտնել Է «DPA» գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած փաստաթուղթը՝ երկու երկրների դիրքորոշման շարադրմամբ, որն ուղղված է ԵՄ մյուս անդամներին՝ Պրահայում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 9-ին «The Washington Post» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է բոլոր ռուսաստանցիներին արգելեն մուտք գործել իրենց տարածք, իսկ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի ուշ Twitter-ում կոչ էր արել դադարեցնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը: