Միջազգային

Իրանը ՌԴ է ուղարկել անօդաչուների առաջին խմբաքանակը. The Washington Post

Իրանը ՌԴ է ուղարկել անօդաչուների առաջին խմբաքանակը՝ Ուկրաինայում պատերազմելու համար: Այդ մասին գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։

Ըստ թերթի տվյալների՝ տրանսպորտային ինքնաթիռները թռել են օգոստոսի 19-ին՝ փոխադրելով առնվազն երկու տեսակի ԱԹՍ, որոնք կարող են զինամթերք կրել ռադարների, հրետանու և այլ ռազմական թիրախների վրա հարձակվելու համար: