Միջազգային

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Գերմանիան մինչև 200 մլրդ եվրո կկորցնի

Ուկրաինայի պատերազմի հետևանքով գերմանական տնտեսության կրած վնասը կզգացվի ևս մի քանի տարի։ 

Ուղիղ կես տարի շարունակվող ռուսական ներխուժումն Ուկրաինա զգալի վնաս կհասցնի գերմանական տնտեսությանը՝ երկար տարիների կտրվածքով։ Դրանում վստահ է տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրացշերը: «Եթե 2022 թվականի սկզբին Գերմանիայում հնարավոր էին համարում ՀՆԱ-ի 4,5% աճը, ապա այժմ ակնկալում են 1,5%-ից ոչ ավելի ցուցանիշ»,- Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրացշերը։ Խոսքը մոտ 150-200 մլրդ եվրոյի գումարի մասին է։ 

Մարսել Ֆրացշերի խոսքով՝ գերմանական տնտեսությունում իրավիճակն այնքան դրամատիկ չի լինի, որքան կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում: