Միջազգային

Եվրոպայում մտավախություն կա, որ Ուկրաինայի աջակցության կոնսենսուսը կարող է փլուզվել. CNN

Էներգառեսուրսների մատակարարումների հետ կապված խնդիրների ֆոնին Ուկրաինային աջակցելու մասին Եվրամիության կոնսենսուսը կարող է մոտ ժամանակներս փլուզվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։

Քանի որ ճգնաժամը Ուկրաինայում) տևում է արդեն  կես տարի, պաշտոնական անձինք ամբողջ Եվրոպայում մտահոգված են, որ Ուկրաինայի աջակցության կոնսենսուսը կարող է փլուզվել այն ֆոնին, երբ մայրցամաքը մտնում է խիստ ձմռան փուլ, որն ուղեկցվում է պարենի գների աճով, էներգառեսուրսների պակասով և թանկացմամբ՝ տները ջեռուցելու խնդիրներով և տնտեսության ռեցեսիայի իրական հնարավորությամբ: