KSE Institute-ի (Kyiv School of Economics) վերջին տեղեկատվության համաձայն՝ պատերազմի պատճառով ուկրաինական տնտեսության ուղղակի կորուստներն արդեն հասնում են շուրջ 113,5 մլրդ դոլարի:
Ներկայումս ակտիվորեն վերլուծվում են անօդաչու թռչող սարքերի և արբանյակների օգնությամբ հավաքված Ուկրաինայի ենթակառուցվածքի ավերածությունների և վնասվածքների լուսանկարները, որպեսզի ոչ միայն արձանագրեն հասցված վնասը, այլև համալիր լուծումներ առաջարկեն վնասված քաղաքների վերականգնման համար: