Միջազգային

Ղրիմի ավիաբազան պայթեցրել են ուկրաինացի հատուկջոկատայինները. The Washington Post

Ղրիմում ռուսական ավիաբազայի վրա հզոր հարձակում են գործել ուկրաինացի հատուկ ջոկատայինները։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է ամերիկյան The Washington Post թերթը՝ վկայակոչելով տեղեկություններ, որոնք տրամադրվել են ոմն ուկրաինացի պաշտոնյայի կողմից՝ անանուն լինելու պայմանով։ Օպերացիայի մանրամասների մասին նա չի պատմել։

Ուկրաինայի օդային ուժերի հայտարարության համաձայն՝ բազայում ոչնչացվել է առնվազն ինը ռուսական ռազմական ինքնաթիռ: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Սակայում կորուստները կդառնան ռուսական ռազմաօդային ուժերի մեկ օրում ունեցած ամենախոշոր կորուստները։ Արդյունքում Մոսկվայի համար ավելի դժվար կլինի գրոհել ուկրաինական քաղաքները։