Միջազգային

ԱՄՆ-ն 90 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ականազերծման աշխատանքների համար

ԱՄՆ-ն 89 մլն դոլար կուղարկի Ուկրաինա՝ երկրի տարածքի ականազերծմանն աջակցելու համար: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Ըստ պաշտոնական Կիևի՝ երկրում 160 հզ կմ² տարածքում կարող են գտնվել չպայթած ռումբեր ու ականներ։

Նշվում է, որ ամերիկյան ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինայում ստեղծել ականազերծման շուրջ 100 թիմ և անցկացնել լայնածավալ ծրագիր՝ չպայթած ականների և արկերի վնասազերծման մասնագետների վերապատրաստման ու վերազինման համար:

Վաշինգտոնի տվյալներով՝ 1993 թվականից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 4,2 մլրդ դոլար է ներդրել ցամաքային ականների վնասազերծման, ինչպես նաև՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում ավելորդ հրաձգային զենքի, թեթև սպառազինությունների և զինամթերքի վնասազերծման ու օգտահանման համար: