Միջազգային

Ռուսաստանը ականապատել է Զապորոժիեի ԱԷԿ-ը

Ուկրաինայի ՊՆ-ն հաստատել է ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկների ականապատման մասին տեղեկությունը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինային ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ավելի վաղ «Էներգոատոմ»-ում հայտնել էին, որ ԶԱԷԿ-ն այժմ աշխատում է Ռադիացիոն և հրդեհային անվտանգության նորմերի խախտման ռիսկերով:

ԱԷԿ-ում լրջորեն վնասվել է ազոտաթթվածնային կայանը և միավորված օժանդակ կորպուսը։ Առկա են ջրածնի արտահոսքի և ռադիոակտիվ նյութերի փոշիացման ռիսկեր, ինչպես նաև՝ բարձր է հրդեհային վտանգը: Բացի այդ՝ վնասվել են աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի տարածքի շուրջ ռադիացիոն մոնիտորինգի երեք տվիչները։ Ըստ «Էներգոատոմ»-ի՝ վնասների ու ավերածությունների պատճառը ԱԷԿ-ի գնդակոծումն է ռուսական ԶՈՒ կողմից։