Միջազգային

Ուկրաինան կոչ է արել հետաքննել ռազմագերիների մահվան հանգամանքները

Ուկրաինան ՄԱԿ-ին և Կարմիր խաչին կոչ է արել հետաքննել ավելի քան 50 ուկրաինացի ռազմագերիների մահը: Կարմիր խաչում հայտարարել են, որ փորձում են մուտք գործել այրված բանտ, որպեսզի օգնեն տարհանմանը և օգնություն ցույց տան վիրավորներին: Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրում են Ելենովկայում գերիների վրա հարձակվելու մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ՄԱԿ-ը և Կարմիր խաչը հանդես են եկել որպես պատանդ հանձնված ուկրաինացի զինծառայողների կյանքի և առողջության պահպանման երաշխավորներ և պետք է անհապաղ արձագանքեն Ելենովկայում տեղի ունեցած ողբերգությանը. «Ապացույցները, որ դա ծրագրված հանցագործություն էր, բավարար են»: