Միջազգային

Անդրեյ Կոստինը՝ Ուկրաինայի նոր դատախազ

Ուկրաինայի Գերագույն ռադան «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պարգամավոր Անդրեյ Կոստինին քվեարկությամբ հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Թեկնածուին առաջադրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա այսօր անձամբ էր ներկա քվեարկությանը:

Հուլիսի 17-ին նա պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրեն Իվան Բականովին, նշելով, որ այդ երկու գերատեսչությունների աշխատակիցների կողմից գրանցվել են պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր: