Միջազգային

Ուկրաինական հացահատիկը՝ ռուս-թուրք-ուկրաինական բանակցություններում

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերի պատասխանատու Ժոզեպ Բորելը  հույս ունի, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան կպայմանավորվեն ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում։ 

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հնարավոր է՝ կողմերը ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնության գան, և ուկրաինական հացահատիկի արտահանումը իրականացվի ծովային ճանապարհով։