ԵՄ Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը հայտնել է, որ ԵՄ երկրներին հաջողվել է սառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ մոտ 23 միլիարդ եվրոյի ակտիվներ։
Համաձայն ԵՄ 27 անդամ երկրներից Եվրահանձնաժողովի ստացած տեղեկատվության՝ դրանց միայն մեկ տասներորդն է ԵՄ-ում: Միաժամանակ, Ռեյնդերսը նշել է, որ Եվրամիությունում սառեցված 23 միլիարդը «չնչին թիվ է՝ ԱՄՆ-ի կողմից սառեցված 100 միլիարդի համեմատ»։
Բացի Եվրոպայից՝ Ռուսաստանի ԿԲ դեմ մարտի սկզբից պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան՝ սառեցնելով նրա պահուստները իրենց ազգային արժույթներով։